Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնամարզություն և սպորտ

4 պատճառ յոգայով զբաղվելու համար. news.am

4 պատճառ յոգայով զբաղվելու համար. news.am

Յոգան շատ օգտակար է ո՛չ միայն հոգու, այլ նաև մարմնի համար: Ձեզ ենք ներկայացնում յոգայով զբաղվելու մի քանի պատճառ:

 

Յոգան բարելավում է ինքնազգացողությունը

 

Սթրեսը, տագնապն ու անհանգստությունը շատ հաճախ դառնում են տարբեր հիվանդությունների պատճառ: Եթե գոնե 90 րոպեով հրաժարվեք սմարթֆոնից և նոութբուքից և զբաղվեք յոգայով, դա Ձեզ կդարձնի շատ ավելի առողջ ու երկարակյաց:

 

Յոգան օգտակար է հոդերի համար

 

Յոգայի սիրահարները նշում են, որ այն «վերանորոգում» է հոդերը՝ արթրիտի կանխարգելում ապահովելով: Հենց այդ պատճառով են յոգայի սիրահարները շարժունակ մնում մինչև խոր ծերություն:

 

Յոգան ավելի ամրակազմ է դարձնում

 

Տարիքի հետ մկանային զանգվածը կրճատվում է, և առողջ մնալու համար շատ կարևոր է պահպանել ֆիզիկական ակտիվությունը: Յոգան հնարավորություն է տալիս զարգացնել մկաններն առանց գանտելների և ծանրաձողերի: Յոգայով զբաղվողների մոտ մկանները զարգանում են դասական ասաններ կատարելու միջոցով:

 

Յոգան օգնում է պահպանել հավասարակշռությունը

 

Յոգայի վարժություններից շատերը հավասարակշռության հետ են կապված: Որոշ վարպետներ պնդում են, որ յոգայում ամենակարևորը ասանների ժամանակ մարմինը թուլացնելն է, ինչը շատ օգտակար է մարմնի և հոգու համար: Մարմնի նկատմամբ վերահողություն հաստատելու այս պրակտիկան կարող է օգնել զերծ մնալ կոտրվածքներից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. nebolet.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ